«Իրավունք» թերթը գրում է. «Այ, որ ՀՅԴ-ն հոգով չստացված հանրապետական է, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, բայց ՀՅԴ-ականների «հանրապետականացվելու» անհագ ցանկկությունն իր պտուղները տալիս է։
Երեկ, երբ գազի հարցի վերաբերրյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն էր քննարկվում, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որոշեց անցնել ՀՀԿ խմբակցության շարքերը ու հարմարավետ տեղավորվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի աթոռին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























