Փետրվարի 24-ի երեկոյան Ղրիմ են ժամանել Ռուսաստանի Պետդումայի չորս պատգամավորներ՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ:
Սիմֆերոպոլում ռուսական խորհրդարանի ներկայացուցիչներին դիմավորել են Ղրիմի Գերագույն կոմիտեի «Ռուսական միասնություն» կուսակցության պատգամավորներ Սերգեյ Ակսենովը ու Սերգեյ Ցեկովը:
«Ռուսաստանը սկսում է անձնագրեր տրամադրել՝ պարզեցված ընթացակարգով: Ռուսաստանը պահանջում է ընդդիմության ու Յանուկովիչի միջեւ պայմանավորվածությունների նախապայմանների իրագործում»,-հաղորդել է ղրիմցի պատգամավոր Օլեգ Կրյուչկովը՝ Facebook-ի իր էջում՝ վկայակոչելով ռուս պատգամավորներին:
Պատգամավորները մտադիր են մի շարք հանդիպումներ անցկացնել Ղրիմի իշխանությունների հետ՝ կապված թերակղզում տիրող քաղաքական իրավիճակի հետ:




























