Ուկրաինայում զանգվածային բախումների ժամանակ կատարված սպանությունների մի քանի ենթադրյալ մեղավորների են կալանավորել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով լրագրող Պավել Շերեմետին:

«Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ սպանությունների մեղավոր մի քանի մարդ է կալանավորվել»,- գրել է լրագրողը:

Ավելի վաղ ժողովրդական պատգամավոր Պետր Պորոշենկոն հայտարարել էր, որ ձերբակալել են «Վեստիի» լրագրող Վյաչեսլավ Վերյոմիի մարդասպանին: