Արեգակի մակերեւույթին վերջին երկու տարիների ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել, սակայն Երկրի վրա մագնիսական փոթորիկներ չեն սպասվում: Այս մասին հայտնել է «Ռուսհիդրոմետի» երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ X5 դասի բռնկումը տեղի է ունեցել Արեգակի արեւելյան հատվածում՝ փետրվարի 25-ին: Այն 2012թ. մարտի X6.3 բռնկումից հետո ամենահզորն է դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բռնկման հետեւանքով արտաժայթքված պլազմայի ամպը Երկիր չի հասնի, մագնիսական գրգռվածություն եւ պրոտոնների հոսքի մեծացում չի սպասվում»,- հայտնել է «Ռուսհիդրոմետի» ներկայացուցիչը:




























