Պետերբուրգի շրջանային դատարանը կալանավորել է Ուզբեկստանի երկու կին քաղաքացիների, որոնք փորձել են Պետերբուրգում վաճառել նորածին երեխային:

Հաղորդվում է, որ փետրվարի 21-ին 50-ամյա կինը եւ նրա դուստրը ձերբակալվել են նորածին երեխային 80 հազար ռուբլու դիմաց այլ տղամարդու հանձնելու ժամանակ, որը գործում էր օպերատիվ քննչական միջոցառման շրջանակներում: Հարուցվել է քրեական գործ «մարդկանց» առեւտուրը» հոդվածի հատկանիշներով:

Կանայք երկու ամսով կալանավորվել են, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով քաղաքի դատախազության մամուլի ծառայությունը: