Ուկրաինայում փետրվարի 25-ին մեկնարկել է նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, տեղեկացնում է Ուկրաինայի ԿԸՀ կայքը:
Արտահերթ ընտրությունները կկայանան «Նախագահի ընտրության մասին» գործող օրենքին համապատասխան: Թեկնածուների համար դրամական գրավը 2.5 մլն գրիվնա է (273 հազար դոլար), հայտնում է LB.ua-ը:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր նախագահական արտահերթ ընտրություններին նախապատրաստման օրացուցային պլանը, ըստ որի՝ թեկնածուների առաջադրումը կշարունակվի փետրվարի 25-ից մինչեւ մարտի 30-ը ներառյալ, փաստաթղթերի ներկայացման ժամկետը՝ մինչեւ ապրիլի 4-ը: Նախընտրական քարոզարշավը կանցկացվի ապրիլի 20—ից մայիսի 23-ը ներառյալ: ԿԸՀ-ն ընտրությունների պաշտոնական արդյունքները կամփոփի մինչեւ հունիսի 4-ը:
Քվեարկությունը կանցկացվի մայիսի 25-ին:
Նոր նախագահը պաշտոնը կստանձնի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից ոչ ուշ, քան 30 օր անց:




























