Բրիտանացի փորձագետներն աշխատում են Ուկրաինայում՝ օգնելով Կիեւում փետրվարի 20-ին տեղի ունեցած կրակահերթերի համար պատասխանատուներին պարզելու գործում, երբ քաղաքի փողոցներում սպանվեցին տասնյակ մարդիկ: Այս մասին նրանք հայտնել են BBC-ի ռուսական ծառայությանը:
Մասնագետների կարծիքով՝ նրանք ապացույցներ են հավաքում, որոնք կարող են օգտագործվել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Նրանք արդեն պարզել են 4 դիրքերը, որտեղից դիպուկահարները կրակել են ցուցարարների վրա:
Փորձագետները չեն ցանկացել հայտնել իրենց անունները: Իր հերթին, Բրիտանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է հաստատել բրիտանացի մասնագետների մասնակցությունն այդ հետաքննությանը:




























