Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 30-ամյա Դավիթ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























