Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում, փետրվարի 24-ին, ժամը 00.20-ին, հայտնաբերել եւ բերման են ենթարկել 40-ամյա Արման Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. դեկտեմբերի 2-ից Լեհաստանի Հանրապետության «Ինտերպոլի» կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: