Ոստիկանության Վարդենիսի բաժնում, փետրվարի 24-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող նախկին հյուրանոցի մուտքի մոտ պարկով զենք է դրված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը ժամը 01.50-ին նշված վայրում հայտնաբերել է «ՊԿ» տիպի գնդացիր եւ գնդացրի 2 փող:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: