Իսպանական Ուելվի համալասարանի աստղագետները կարողացել են նկարահանել Լուսնի վրա երկնաքարի ընկնելուց առաջացած պայթյունը:
Ըստ նրանց՝ մոտ կես տոննանոց երկնաքարը ուժեղ բռնկում է առաջ բերել, ինչը տեսանելի է եղել Երկրից:
«Դա Լուսնի վրա երբեւէ դիտված ամենապայծառ ու խոշորագույն հարվածն էր», — հայտարարել է պրոֆեսոր Խոսե Մադիեդոն:
Բռնկումն արձանագրել է Իսպանիայի հարավում տեղակայված MIDAS համակարգի հեռադիտակը, հայտնում է gazeta.ru-ն:
Աստղագետների գնահատմամբ՝ երկնաքարը մոտ 61 հազար կմ/ժ արագությամբ էր թռչում, պայթյունի էներգիան կազմել է 15 տոննա՝ տրոտիլային համարժեքով:
Ըստ գիտնականների՝ բախումից պետք է որ 40մ տրամագծով խառնարան առաջացած լինի:











