Դինոզավրերի վերածումը թռչունների գրեթե ակնթարթորեն է կատարվել, պնդում են բրիտանացի գիտնականները:

Նրանք նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով արխեոպտերիքսներին եւ նրանց նախնիներին ու սերունդներին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Evolution ամսագրի հոդվածը:

Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ առաջին թռչունների մարմնի չափսը եւ առջեւի վերջույթների երկարությունը արդեն համապատասխան էին թռիչքի համար անհրաժեշտ պարամետրերին:  Հետեւաբար դինոզավրերի հետ կատարված էվոլյուցիոն փոփոխությունները  ժամանակի սահմանափակ հատվածում են եղել:

Նշվում է, որ,  այնուամենայնիվ, առաջին թռչունները դեռ չէին կարողանում թռչել, ավելի շուտ՝ ճախրում էին՝ առանց թեւերը թափահարելու: