Հետաքննությունը 11-ամյա երեխայի մահվան փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել: Նրան ռուսական Չիտա քաղաքի մանկական սպորտային անկյունում կախված վիճակում են գտել: Նախնական տվյալներով՝ երեխան ցանկացել է վախեցնել ծնողներին, սակայն չի կարողացել օղակից դուրս գալ:
Երեխայի մարմինը հայտնաբերել են փետրվարի 24-ի երեկոյան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌՔԿ-ն:
Քննիչներն արդեն հարցաքննել են երեխայի մորը, դպրոցի ուսուցիչներին, նրան համադասարանցիներին ու ընկերներին, հարեւաններին:




























