Մոսկվայի բնակիչները բոլորից քիչ են ժպտում, երբ նկարում են իրենք իրենց դիմացի տեսախցիկով ու տեղադրում նկարներն Instagram-ում: Նման եզրակացության են եկել selfiecity պորտալի հետազոտողները՝ ուսումնասիրելով 120 հազար սելֆիներ, որոնք պատանում են աշխարհի մի քանի մեգապոլիսների բնակիչներին:
Հետազոտության տվյալների համաձայն՝ մոսկվացիները բոլորից հազվադեպ են ժպտում՝ ուրախ սելֆիների թիվը կազմում է ընդամենը 53 տոկոս: Ամենից հաճախ ժպտում են Բանգկոկի ու Սան-Պաուլուի բնակիչները, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հատկանշական է նաեւ այն, որ մոսկվացի աղջիկները տղաներից 4,6 անգամ ավել են նկարում:




























