Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը եւ պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: