Բրազիլական դաշնային ոստիկանության աշխատակիցները հայտարարել են փետրվարի 25 եւ 26 երկօրյա գործադուլի մասին:

Ինչպես հաղորդվում է, ոստիկանների հիմնական պահանջը ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին անվտանգության համակարգի բարեփոխումն է: Գործադուլին կմասնակցի իրավապահների մինչեւ 70 տոկոսը:

Ինչպես հաղորդվում է, դաշնային ոստիկանների հաստիքը, ընդհանուր առմամբ, 10 հազար մարդ է կազմում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Բացի անվտանգության համակարգը բարեփոխելուց, ոստիկանները պահանջում են նաեւ բարձրացնել աշխատավարձը, որն արդեն ավելի քան յոթ տարի է անփոփոխ է: