Երեւանի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի մոտ, փետրվարի 24-ին, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: