Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26/3 շենքի մոտից, փետրվարի 24-ին, ժամը 11.30-ին, , վրաերթ կատարելու կասկածանքով, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 31-ամյա Արսեն Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարի 22-ին, ժամը 02.00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով Վրացական փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա Մարիամ Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ եւ դեպքի վայրից դիմել փախուստի:

Կատարվում է քննություն: