Ուկրաինական Զապորոժյեում մի քանի տասնյակ մարդիկ բռնկուն խառնուրդով շշեր են նետել  սինագոգի վրա:

«Մոլոտովի կոկտեյլներ են նետել շենքի պատին եւ մուտքի մոտ: Սինագոգի ճակատային հատվածը վնասվել է», - ասված է Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Դեպքի պահին շենքում այցելուներ չեն եղել, հսկիչները փորձել են բռնել չարագործներին, բայց ապարդյուն, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: