Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում, փետրվարի 23-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: