Արագածոտնի մարզի Հացաշեն-Թաթուլ գյուղամիջյան ճանապարհին, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: