Ոստիկանության աշխատակիցները Տաջիկստանի երեք քաղաքացիների է ձերբակալել, որոնք այս տարվա հունվարին անհատ տաքսիստից խլել էին մեքենան:
Հաղորդվում է, որ Պետերբուրգում գրանցված եւ մասնավոր փոխադրումներ իրականացնող Ուզբեկստանի քաղաքացին հունվարի 19-ին ոստիկանություն էր դիմել՝ հայտնելով, որ հարձակվել են իր վրա, արդյունքում ինքը զրկվել է ՎԱԶ 2107 ավտոմեքենայից:
«Երեք երիտասարդներ, որոնց նա գիշերը մետրոյի «Վասիլեօստրովսկայա» կայարան էր տարել, սպառնալիքներով վախեցրել էին վարորդին եւ ստիպել դուրս գալ մեքենայից, ինչից հետո նրան մեքենայով հեռացել են», - հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պետերբուրգի իրավապահ մարմինների աղբյուրը:
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 161-րդ հոդվածով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեք կասկածյալներ են ձերբակալվել: Նրանք Տաջիկստանի 20-23 տարեկան երեք քաղաքացիներ են, որոնցից մեկը Պետերբուրգում առանց գրանցման էր գտնվում: Գողացված մեքենայի գտնվելու վայրը հայտնի է:




























