Վեդի քաղաքի Արարատյան-Չարենց փողոցների խաչմերուկում, փետրվարի 24-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: