Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցի թիվ 41 շենքի մոտ, փետրվարի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդուն եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: