Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 28-րդ կմ-ին, փետրվարի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի բետոնե հենասյանը, այնուհետեւ` գազատար խողովակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























