Մոսկվայի բնակչուհին ստիպված է եղել բախվել ՃՈ ծառայության մեքենային, որպեսզի նրանց ուշադրությունը դարձնի կողոպտիչի վրա:
Ինչպես հաղորդվում է, Մոսկվայում փետրվարի 24-ի գիշերը Honda CRV-ի սեփականատեր կնոջ մեքենայի մեջ անծանոթ է նստել: Նա խլել է կնոջ բջջային ու պահանջել վարել մեքենան: Ռուբլյովսկի մայրուղի դուրս գալով՝ կինը ՃՈ մեքենայի հետ վթար է կազմակերպել, որպեսզի գրավի իրավապահների ուշադրությունը:
Ոստիկանները ձերբակալել են գողին: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Մեքենաները թեթեւակիորեն քերծվել են:




























