Հայաստանում, փետրվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 15 դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 7 ավտոպատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: