Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցի տներից մեկի բակում գտնվող օժանդակ շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.30-ին, մարվել՝ 10.57-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):




























