Գազի հետ կապված հարցերը ՀՅԴ-ն բարձրացրել էր դեռեւս 2010թ.՝ իր առջեւ PR-ի խնդիր չդնելով, այստեղ կուսակցությանը մեղադրելը դժվար է: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 

Նա նշել է, որ կուսակցության հիմնական խնդիրը խնդիրներ լուծելն է, եւ իրենք չեն հրաժարվում դրանք բարձրացնելուց, եթե համապատասխան հարթակ կա: «Լավագույն ձեւը՝ գազի հարցով հանձնաժողովում իշխանության եւ ընդդիմության հակադրումն է: Մեզ ոչ ոք չի խանգարում աշխատանքն առավելագույնս ամբողջական դարձնել եւ օգտագործել այդ հնարավորությունը: Ոչ ոք չի կարող փակել մեր բերանը, եթե մենք տեսնենք, որ վերջնական եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը: Երբ նպատակասլաց ես աշխատում, ապա աշխատանքը միշտ արդյունավետ է:

Մեզ համար շատ կարեւոր է գազի պարտքի կուտակումների վերաբերյալ հարցը»: Պատգամավորը նորից ընդգծել է, որ ՀՅԴ-ն ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությունը հարցը բարձրացնելու հնարավորություն է համարում ւ բաց չի թողնի այդ հնարավորությունը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am