Կանադացի գիտնականները պարզել են, որ որոշ ջրիմուռներ կարող են տարբերել գույները: Նրանք ուսումնասիրել են ծովային բույսերի մոտ քսան տեսակներ:
Նախկինում հայտնի էր, որ բույսերը կարողանում են տարբերակել կարմիր գույնը: Սակայն հիմա պարզվել է, որ որոշ տեսակներ կարող են տարբերակել նարնջագույնը, կանաչը, կապույտը:
Այդ կարողությունն օգնում է բույսերին հարմարվել շրջակա միջավայրին, որտեղ կա լույսի պակաս, հաղորդում է «Արգումենտին»:
Գիտնականները ենթադրում են, որ այդ բացահայտումը կօգնի հասկանալ ֆոտոսինթեզի խորքային մեխանիզմները:




























