35 «բերկուտցիներ» Կիեւից փախել են անհայտ ուղղությամբ, իրենց հետ վերցնելով իրենց զենքերը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
Նրա խոսքով՝ ուժայինները վախեցել են սկսված հետաքննությունից եւ նրանց որոնումներից, որոնք ակտիվիստների հետ դիմակայության ժամանակ տվել են եւ կատարել հանցավոր հրամաններ, հաղորդում է TCH.ua-ն:
Թե երբ են անհետացել «բերկուտցիները», որքան զենք են վերցրել իրենց հետ եւ մոտավորապես որտեղ կարող են գտնվել այս պահին, հայտնի չէ:
«Ես համապատասխան տեղեկատվությունը կտամ, երբ դա հնարավոր համարեմ: Մենք բարդություններ ունենք «Բերկուտի» ստորաբաժանումներում, որի ղեկավարությունը փախել է: Այսօրվա ստուգումը ցույց տվեց, որ 35 ծառայողներ չեն գտնվում ստորաբաժանման մասում: Սա այն խնդիրն է, որը մենք պատրաստվում ենք լուծել այսօր-վաղը»,-ասել է Ավակովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերագույն Ռադան հետաձգել է երկու նախագծերի քննարկումը, որոնք վերաբերում են ՆԳՆ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման վերացմանը:




























