Ազատագրված տարածքներում ադրբեջանահայերի համար քաղաքի շինարարությունը միջազգային իրավունքի կամ տարածքային ամբողջականության խախտում չի լինի, դա ընդամենը միջազգային իրավունքի պաշտպանություն է, քանի որ նշված քայլով Հայաստանը կհանի բլոկադան: Այս մասին այսօր հայտարարել է «Արատտա» երիտասարդական ակումբի՝ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար, քաղաքագետ Հովիկ Վերանյանը՝ կլոր սեղան-քննարկման ժամանակ, որը կազմակերպել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի պրեզիդիումը:
Ըստ նրա՝ այսօր Հայաստանի առաջ լուրջ խնդիր է կանգնած՝ երկրի շրջափակված լինելը: «Ինչպես հայտնի է, միջազգային իրավունքում շրջափակումը ռազմական գործողություն է: Լինելով ՀԱՊԿ անդամ եւ Ռուսաստանի հետ առանձին պայմանագրեր ունենալով՝ մենք պետք է մեր ռազմական դաշնակիցներին կոչ անենք նպաստել Հայաստանի շրջափակումը վերացնելուն»,-ընդգծել է Վերանյանը:
Նրա կարծիքով՝ ազատագրված տարածքներում քաղաքի շինարարությունը հնարավորություն կտա Ադրբեջանի հետ ավելի քաղաքակիրթ մակարդակում բանակցությւոններ վարել: «Քանի որ երբ այդ պետության հետ հենց իր լեզվով չեն խոսում, այն սկսում է խոսել ցինիզմի լեզվով: Նշված նախագխի իրականացման դեպքում Ադրբեջանը կհասկանա, որ հնարավոր չէ Հայաստանին հեշտությամբ հաղթել»,-վստահ է նա:
Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Արատտա» երիտասարդական ակումբի նախագահ Հովհաննես Բասենցյանը ընդգծել է կրթության կարեւորությունը, հավելելով, որ ապագա քաղաքը լուրջ կրթական կենտրն կլինի տարածաշրջանի ու աշխարհի համար:




























