Միջազգային ֆինանսական կառույցները պետք է հնարավորություն որոնեն՝ Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ ելույթ ունենալով ԵԽ-ում:
«Ես միջազգային ֆինանսական կառույցներին կոչ եմ անում օգնել Ուկրաինային», - ասել է նա՝ որոշակի թվեր չնշելով: Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի կարող դրվել»: Բարոզուն նաեւ դիմել էր ԵՄ գործընկերներին, «հատկապես Ռուսաստանին՝ կոչ անելով կառուցողական աշխատել ԵՄ-ի հետ, երաշխավորելու համար, որ միասնական Ուկրաինան կարող է կայունության երաշխիք դառնալ Եվրոպայում», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ Ուկրաինայի իրավիճակը քննարկվելու է Եվրախորհրդարանի փետրվարի 26-ի նիստում: Վերջում ընդունվելու է բանաձեւ:




























