Ադրբեջանի Միլլի մջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան փետրվարի 25-ին կայացած ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է ապստամբության մեծ հավանականության մասին:
«Իմ ամառանոցը Նարդարանում է եւ ես հաճախ եմ այնտեղ լինում: Մարդիկ շատ անհանգստացած են եւ պետք չէ նրանց սադրել: Երբ ես մեկնում եմ Բինայով անցնող ճանապրհով, տեսնում եմ, որ նոր վիլլաներ են կառուցվում: Ես շատ երկրներում եմ եղել, սակայն ամբողջ աշխարհում նման բան չկա: Մարդիկ լալիս են, որ իրենցից ամեն ինչ խլում են: Մարդկանցից անգամ ծովն են խլել՝ այն ցանկապատելով: Դա սարսափելի է: Ի՞նչ են նրանք ուզում, որպեսզի մարդիկ ընդվզեն ու աղաղակներով ցանկապատները քանդեն: Չգիտեմ, թե ում վիլլան է դա, սակայն վախենում եմ, որ մարդիկ կարող են ընդվզել: Նարդարանի մարդիկ այլ են, նրանց հետ այդպես չի կարելի»,-հայտարարել է պատգամավորը:
Պատգամավորի մտավախությունները հաստատում են Ադրբեջանում գնալով հաճախացող բողոքի ակցիաները:




























