Երեւանի 45-ամյա բնակիչ Տիգրան Հ.-ն մեղադրվում է Հովհաննես Մ.-ին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի ունեցել 2012թ. հոկտեմբերին: Տիգրան Հ.-ն մանկապարտեզի ցանկապատի մոտ վեճի է բռնվել Հովհաննես Մ.-ի հետ: Վեճի ընթացքում Տիգրանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ դանակով հարվածել է Հովհաննեսին, ինչի հետեւանքով վերջինս ստացել էր որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք:

Տիգրան Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 7 տարի ժամկետով: Տիգրան Հ.-ն կալանավորված է:

Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 3-ին: