Մոսկվայում վրդովված են Ուկրաինայում հուշարձանները հանելու շարունակվող արշավով: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

«Երեկ հերթական բարբարոսական հակառուսական ակցիան է տեղի ունեցել Լվովի մարզում, որտեղ ապամոնտաժել են ռուս հրամանատար Միխայիլ Կուտուզովի արձանը: Մենք պահանջում ենք Ուկրաինայի նոր իշխանություններից դադարեցնել այս ամենաթողությունը»,-ընդգծել են նախարարությունում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդել են ուկրաինական լրատվամիջոցները, Միխայիլ Կուտուզովի կիսանդրին ապամոնտաժել են փետրվարի 24-ին Բրոդի քաղաքում: Ապամոնտաժմանը հետեւել են տեղի պատգամավորները եւ բնակիչները, որոնք բացականչել են «Փառք Ուկրաինային», «Փառք հերոսներին»: