Երեւանի 22-ամյա բնակիչ Ալբերտ Հ.-ն մեղադրվում է հյուրանոցային համալիրի սննդի կետից էլեկտրական արդուկ գողանալու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունվարին: Ալբերտն ապօրինի մուտք է գործել «Հացառատ» հյուրանոցային համալիրի սննդի կետ եւ նկուղային հարկից գաղտնի հափշտակել «Տեֆալ» ֆիրմայի էլեկտրական արդուկ՝ պատճառելով 9 հազար դրամի գույքային վնաս:
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից վեց հարյուրապատիկի չափով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Մալաթիա եւ Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 12-ին:




























