Ուկրաինայում տնտեսական բարեփոխումների ֆինանսական աղբյուրներից կարող է հանդես գալ Վիկտոր Յանուկովիչի ու նրա մերձավորների օտարերկրյա հաշիվները: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Նա հաստատել է, որ Լեհաստանը Յանուկովիչին արդեն նախկին նախագահ է համարում: «Լեհաստանը ճանաչում է երկիրը, այլ ոչ թե կառավարությունը: Յանուկովիչը չլսված բան է արել»,-հայտարարել է Սիկորսկին Լեհական ռադիոյի եթերում:
Ըստ որում, նրան զարմացրել է Յանուկովիչի պահվածքը, ով Կիեւից փախել է հակաճգնաժամային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, հաղորդում է «Ցենզոր.ՆԵԹ»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:




























