Հայաստանում իշխանավորները բնավ էլ քերովբեներ չեն, փետրվարի 25-ին ԱԺ-ի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը՝ 2010թ.-ից չգործող «Նաիրիտ» գործարանի հարցով պատգամավորական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին տեսակետը:
Հաստատապես ապացուցվել է, որ վատնվել է 30 միլիոն դոլար, իսկ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, վնասը հասել է 400 միլիոնի: Զուրաբյանը հավելել է, որ դրա համար իշխանությունն է պատասխանատու: «Հենց նոր Դավիթ Հարությունյանն այնքան անկեղծ էր ընդդիմությանը համոզում համագործակցել իշխանության հետ, որ ես քիչ էր մնում հավատայի նրան եւ արտասվեի: Տպավորություն ստեղծվեց, որ որ մենք գործ ունենք քերոբների հետ: Սա այն իշխանությունն է, որի օրոք, ըստ Համաշխարհային բանկի գնահատման, երկրում «լվացվել է» 5 – 6 միլիարդ դոլար: Դուք պետք է պատասխան տաք այս րոպեներին խորհրդարանի առաջ կանգնած եւ իրենց աշխատավարձերը պահանջող «Նաիրիտ»-ի աշխատակիցներին», - նշել է Լեւոն Զուրաբյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























