Արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները հարձակում են գործել Նիգերիայի դպրոցներից մեկի վրա, որի հետեւանքով զոհվել է 29 աշակերտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայաչելով Reuters-ը:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ դպրոցի շենքը այրվել է մինչեւ հիմքերը: «Մի քանի աշակերտների մարմիններից միայն մոխիր է մնացել»,-ասել է ոստիկանության կոմիսարը: Առավել մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում:

Քրիստոնեական արժեքները մերժող խմբավորումը ձգտում է իսլամական խալիֆաթ ստեղծել Նիգերիայի տարածքում, առաջին հերթին երկրի հյուսիսային մասում, որը բնակեցված է հիմնականում մահմեդականներով: Բացի այդ, արմատական նիգերիական իսլամիստական աղանդը նպատակ է դրել արմատախիլ անել արեւմտյան կենսակերպը: