Երեւանի Նոր Նորքի բնակիչ Վոլոդյա Ն.-ն մեղադրվում է որդուն սպանելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունվարին: Վլադիմիր Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել, վիրավորել ու բռունցքով հարվածել է հորը: Վիրավորված որդու պահվածքից՝ Վոլոդյա Ն.-ն դանակով հարվածել է որդուն եւ դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից:

Վոլոդյա Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ 6-12 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 26-ին: