Հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանի վնասն արդեն կազմում է 200 – 400 մլն դոլար; Այդ մասին հայտարարել է ՀՅ Դաշնակցության պատգամավոր, ֆինանսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ այսօրվա նիստի ժամանակ՝ ներկայացնելով «Նաիրիտի» անգործության խնդրի վերաբերյալ ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի ստեղծման հարցը:
«Մեր գնահատականներով ու տարբեր մասնագետների վերլուծության համաձայն՝ գործարանին հասցված վնասն արդեն հասնում է 200 – 400 մլն դոլարի: Նման եզրակացություն մենք կարող ենք անել նաեւ ձեռնարկության դեմ դատական հայցերից»,-հավելել է Մինասյանը:
Նկատենք, որ գործարանը չի գործում 2010-ի ապրիլից: Զարգացման ծրագրի իրականացման համար գործարանին հարկավոր է 400 – 500 մլն դոլար:




























