«Կին առաջնորդ» համակարգող խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու պարտադրանքի կապակցությամբ:

Խորհրդի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ուզում ենք հիշեցնել, որ այդ նախագիծը միաժամանակ խախտում է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած երեք հիմնարար սկզբունքները.

առաջինը`սոցիալական համերաշխության սկզբունքը, համաձայն որի ոչ թե ամեն մեկը պետք է միայն իր մասին մտածի, այլ նպաստի հանրային բարիքի ստեղծմանը,

երկրորդ` խախտվում է ազգային ինքնավարության սկզբունքը, քանի որ հասարակության գումարները ի պահ են տրվում ոչ թե Հայաստանի պետությանը, այլ օտարերկրյա կազմակերպություններին, 

երրորդ` ոտնահարվում են  մարդու  իրավունքները` զրկելով նրան սեփական գումարները սեփական հայեցողությամբ  տնօրինելու  իրավունքից:

Պահանջում ենք հարգել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը եւ քաղաքացիների իրավունքները:

Կոչ ենք անում հրաժարվել այդ հակասոցիալական, ապազգային  եւ մարդու իրավունքները անտեսող նախաձեռնությունից»: