Ռուսաստանի Ռոստովի մարզում երկու ոստիկանների բռնաբարության ու պաշտոնական պարտականությունների չարաշահման համար պայմանական ազատազրկման են դատապարտել:
Հաղորդվում է, որ Մատվեեւո-Կուրգանսկի բնակիչների ու իրավապահների միջեւ կոնֆլիկտ է առաջացել, որի ընթացքում ոստիկանները հարվածներ են հասցրել մի կնոջ ու տղամարդու, հետո նրանց նստեցրել են ծառայողական ավտոմեքենան: Տղամարդուն ձեռնաշղթաներ են հագցրել, իսկ կնոջը՝ բռնաբարել:
Դատարանը նրանց մեղավորէ ճանաչել եւ դատապարտել չորս ու վեց տարի ազատազրկման: Բացի այդ, նրանք պետք է տուժողներին վճարեն 500 եւ 3200 հազար ռուբլի փոխհատուցում, հաղորդում է eer.ru-ն:




























