Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ Յուրի Իլյինը Սեւաստոպոլ կժամանի՝ տեղական իշխանության ղեկավար Ֆյոդոր Ռուբանովի հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ուկրաինայի ՌԾՈՒ-ի շտաբի աղբյուրը:
Նշվում է, որ խորհրդակցության ընթացքում կարող է քննարկվել տեղի իշխանությունների հետ զինված ուժերի փոխգործակցության հարցը:
Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ Յուրի Իլյինը հայտնել էր, որ զինված ուժերում իրավիճակը շարունակում է վերահսկողության տակ մնալ:
Ավելի վաղ նաեւ հաղորդվել էր, որ փետրվարի 23-ին Սեւաստոպոլի կենտրոնական հրապարակում 30 հազար մարդ նոր քաղաքապետ է ընտրել ռուս ձեռնարկատեր Ալեքսեյ Չալիին: Փետրվարի 24-ին Սեւաստոպոլի քաղաքային խորհուրդը հաստատել էր Չալիի թեկնածությունը: Սեւաստոպոլում հարյուրավոր մարդիկ քայլում են ռուսական դրոշներով, ամբողջ քաղաքը ռուսական եռագույնով է զարդարված:




























