Առաջիկա գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ վաղը երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արեւմտյան է՝ 2-7 մ/վրկ., առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով` Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Կոտայքում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Գեղարքունիքում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Լոռիում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12,
Տավուշում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+14,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,
Արարատում. գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11+14,
Արմավիրում. գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11+14,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+10,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+10:




























