Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին 2005 թվականին բնակարան է գնել Երեւանում եւ բոլորովին վերջերս հայտնաբերել է, որ իր տանը, հետին տարեթվով, անօրինական գրանցված են երկու անձ:

Այս առիթով կինը դիմել է իրենց տարածքի անձնագրային բաժին , սակայն պատշաճ պատասխան չի ստացել:

Խնդրի լուծման նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կապ են հաստատել համապատասխան անձնագրային բաժանմունքի պետի հետ եւ, արդյունքում, երկու օտար անձինք հանվել են հաշվառումից: