Արամ Մանուկյանն անձամբ Կոմիտասի պողոտայում կփակցնի թռուցիկներ՝ մարտի մեկի հանրահավաքի մասին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ինքը՝ Արամ Մանուկյանը: Երեկ նա նշել է, որ ոստիկանությունը կրկին ՀԱԿ ակտիվիստներին Արաբկիրի ոստիկանական բաժանմունք է տեղափոխել՝ օրինական հանրահավաքի մասին թռուցիկներ փակցնելու համար:

«Ինձ համար անհասկանալի թույլիկ ճանապարհով իշխանությունը քաղաքական երեւույթի դեմ պայքարում է ոչ քաղաքական մեթոդներով: Եթե դուք ձեր քաղաքական զինանոցը փոխանցել եք ոստիկանությանը, ապա ձեր զինանոցը խղճուկ է: Քաղաքական հարցերն այդ կերպ չեն լուծում»,-ասել է Մանուկյանը՝ դիմելով իշխող կոալիցիայի պատգամավորներին:

Հիշեցնենք, որ առաջիկա շաբաթ օրը լրանում է մարտի մեկ ողբերգական իրադարձությունների վեցերորդ տարելիցը: