«Վանաձոր-Քիմպրոմը» չպետք է անհետանա: Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը պնդում է, որ տեղեկություններ ունի, որոնց համաձայն ոմբինատի պարտքերը հասնում են ի քանի միլիարդ դրամի: Բացի այդ, գործարանը աշխատակիցներին ութ ամսվա աշխատավարձ է պարտք:

«Գործարանը կարող է տարեկան թողարկել 25 հազար տոննա կալցիումի կարբիդ, 60 հազար տոննա ամոնիումի սուլֆատ, 80 տոննա սինթետիկ կոունդ: ԱՅնտեղ աշխատում է 600 մարդ, որոնց կեսը հարկադիր արձակուրդում է: Ամեն ցույցից հետո նրանց վճարում են միայն մեկ ամսվա աշխատավարձ»,-հայտարարել է Մարուքյանը:

Պատգամավորի կարծիքով՝ տագնապ է առաջացնում այն, որ կառավարությունը որեւէ ծրագիր չունի՝ վերականգնելու գործարանը: Պատգամավորը կարծում է, որ գործարանի պահպանումը կնպաստի արտագաղթի նոր ալիքը կանխելուն: