2013-ի ընթացքում Հայաստանում ապրուստի միջոցից 50 հազար քաղաքացի զրկվել: Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Վերջին տարվա ընթացքում հասարակությունը խայտառակ ցուցանիշի ականատես է դարձել՝ փակվել է փոքր ու միջին բիզնեսի տաս հազար օբյեկտ: Դա նշանակում է, որ հիսուն հազար մարդ զրկվել է ապրուստից:

«Քանի դեռ հայկական ընտանիքում երեխան սեղանից կիսաքաղցած է վեր կենում, քանի դեռ հայ տղամարդիկ չեն կարողանում քնել տագնապի պատճառով, որ չեն կարողանում ընտանիք պահել, քանի դեռ քաղաքացիները չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքների բարեկեցիկ կյանքը, մենք պետք է աշխատենք ձեզ համար, հարգելի քաղաքացիներ»,-վստահեցրել է Էնֆիաջյանը, դիմելով, ամենայն հավանականությամբ, ռադիոունկընդիրներին: